Մրցակցությունը գովազդի կարիք ունի

Մրցակցությունը գովազդի կարիք ունի

Ժամանակակից շուկայական հարաբերություններում, երբ ապրանքների ու ծառայությունների մեծ տեսականի կա, մրցակցությանը դիմանալն ու շուկայում տեղ զբաղեցնելը անհնարին է պատկերացնել առանց գովազդի:

Գովազդը բացի տեղեկացնելուց կատարում է նաև մեկ այլ կարևոր գործառույթ որէ` սպառողների ուշադրությունն հրավիրել դեպի ձեր կողմ և կողմնորոշել նրանց ընտրությունը ի նպաստ ձեր ապրանքի կամ ծառայության:

Սխալ կլիներ մտածել, թե որևէ ապրանք գնելիս կամ ծառայությունից օգտվելիս սպառողը կողմնորոշվում է միայն արտաքին տեսքով, իհարկե, արտաքին տեսքը կարևոր է ընտրություն կատարելու հարցում, բայց դրա հետ մեկտեղ կան ոչ պակաս կարևոր գործոններ որոնք անրադառնում են վաճառքի վրա:

‌Գովազդի շուկան մշտապես զարգացող, մշտապես փոփոխվող և նոր պահանջներ առաջադրող օրգանիզմ է, եթե ուսումնասիրենք վերջին երկու տասնամյակների ընթացքում թողարկված գովազդային արտադրանքը, ապա զարգացման տենդենց ու առաջադրված խնդիրների տարբերությունն ակնհայտ  կդառնա:

Այն գովազդը, որը մի քանի տասնամյակ առաջ կարող էր հետաքրքրել սպառողին այսօր կարող է բացարձակ անարդյունավետ լինել:

Մեր ընկերությունը սոսկ դեկորացիաների արտադրանքով զբաղվող կառույց չէ, որևէ գովազդային նախագիծ իրականացնելիս մենք ուսումնասիրում ենք սպառողական թիրախային լսարանը և մշակում տարբերակներ որոնցով կարելի է հասնել մաքսիմալ գովազդային արդյունավետության:

Արտաքին գովազդի պատրաստումը, դեկորացիան որպես գովազդի գործիք դարձնելը բավականին դժվար վերլուծական և ստեղծագործական աշխատանք է, սակայ ամեն ինչ փոխհատուցվում է, երբ մեր հաճախորդները գոհ են մնում ու դառնում մեր մշտական գործոնկերները:

Related Posts