fbpx

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՊԱԿԻ

(ՊԼԵՔՍԻԳԼԱՍ)

Օրգանական ապակին թափանցիկ կամ կիսաթափանցիկ, գունավոր կամ անգույն պլաստիկ է:

Փոքր խտության ու փխրունության, փափկեցման ցածր ջերմաստիճանի և բարձր առաձգականության շնորհիվ օրգանական ապակին կիրառվում է ավիաշինության, մեքենաշինության և նավաշինության մեջ, ջերմատների, պատուհանների, շենքերի գեղազարդային ապակեպատման համար։ Օրգանական ապակուց պատրաստում են գործիքներ, օպտիկական ոսպնյակներ և այլ նմանատիպ արտադրական առարկաներ։

Առանձնահատկություններն ու առավելությունները՝ թեթևություն, կայուն գունաներկում, բարձր լուսաթափանցելիություն, դիմացկունություն։ Ի տարբերություն սովորական ապակու՝ օրգանական ապակին ավելի երկար է պահպանում իր օրիգինալ գույնը և ունի ավելի բարձր թափանցելիություն (մինչև 92%): Նույն հաստության օրգանական ապակին 2,5 անգամ ավելի թեթև է, քան սովորական ապակին, հետևաբար, կիրառման ժամանակ այն լրացուցիչ ամրացնող հենարանների կարիք չի ունենում: Խոնավության նկատմամբ ունեցած կայունությունը հնարավորություն է տալիս այն կիրառել ակվարիումների արտադրության բնագավառում, իսկ թերմոձևավորման շնորհիվ օրգանական ապակուց կարելի է ստանալ ցանկացած ձևի և տեսակի իրեր: Բարձր ջերմակայությունը (ցրտադիմացկունությունը) թույլ է տալիս դիմանալ եղանակային ցանկացած պայմանների:

Թողել հարցում

Եթե դուք ունեք որևէ հարց, պարզապես թողեք Ձեր հարցումն ու կոնտակտները և մեր մասնագետները շուտով կկապնվեն Ձեզ հետ.

Fill out this field
Fill out this field
Fill out this field

Օրգանական ապակի մեր նախագծերին:

«Pro Decor Armenia» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ցուցափեղկերի և ցուցատախտակների նախագծում և պատրաստում, գրաֆիկական դիզայն, գովազդային վահանակների ձևավորում, հեռուստատաղավարների, նկարահանման հրապարակների, համերգային և թատերական բեմահարթակների դեկորացիաների պատրաստում

Տեղադրման աշխատանքներ

Ընտրացանկ