Դեկորատիվ-կիրառական արվեստը արվեստի այն բնագավառն է, որն իր մեջ նետառում է արվեստի մի քանի ճյուղեր` նկարչություն, քանդակակործություն, դիզայն, նույնիսկ, ատաղձագործություն, բրուտագործություն և այլն: Մենք շրջապատված ենք առարկաներով որոնցից շատերը օգտագործում ենք մեր ամենօրյա կենցաղում, բայց երբ այդ առարկաներն անցնում են լավ դիզայների ձեռքի տակով դառնում են դեկորատիվ արվեստի նմուշներ:
Դեկոր բառը գալիս է լատիներեն դեկո բառից, որը թարգմանաբար նշանակում է զարդարել: Դեկորատիվ արվեստը հնագույն արվեստի տեսակներից է,  այն դարերի ընթացքում զարգանալով մեր օրերում նոր շունչ ու կիրառական նոր նշանակություն է ստացել` համալրելով գովազդի և մարքեթինգի գործիքակազմը: Դեկորատիվ արվեստն օգտվելով վերոնշյալ արվեստների արտահայտչամիջոցներից և կատարելով յուրահատուկ սինթեզ ուժեղացնում է ներկայացվող գաղափարի ուժը:
    Եթե արվեստը կոչված է բավարարելու մարդկային էսթեթիկական պահանջմունքները, ապա դեկորատիվ արվեստի գործերը էսթեթիկայից բացի ունեն նաև պրակտիկ կիրառություններ: Այն ունի իր սեփական լեզուն, որը խոսում է գույների, պատկերների և ֆիգուրների լեզվով:
Ընտրացանկ