Հետաքրքիր փաստեր արտաքին գովազդի մասին

Ուսումնասիրելով հին աշխարհին վերաբերող մեզ հասանելի գրականությունը արտաքին գովազդ պատվիրելու մասին որևէ փաստ չգտանք, սակայն հին Եգիպտոսում օտագործվել է արտաքին գովազդի մի տարբերակ, որը կարծում ենք կհետաքրքրի ձեզ: Հին Եգիպտոսի Մեֆիս քաղաքում մինչև մեր օրերը հիանալի պահպանվել է քարե մի սյուն` տեղեկատվական-գովազդային տեքստի հետևյալ փորագրությամբ. <<Մոտակայքում է ապրում երազների մեկաբանության գործում մրցակիցը չունեցող, անգերազանցելի Մինուն, ով կմեկնաբանի ձեր երազները համեստ վարձատրության դիմաց>>: Արտաքին գովազդի հիանալի տարբերակ հին աշխարհից:

Առաջին ստանդարտ տեղեկատվական գովազդային վահանակները տեղադրվել են ԱՄՆ-ում 1900 թվականին: Այդ ժամանակահատվածից սկսած գովազդային վահանակները մեծ տարածում գտան` դառնալով ավտոճանապարհներին ուղեկցող ատրիբուտներից մեկը: Ժամանակի ընթացքում գովազդային շուկայի զարգացմանը զուգնթաց զարգացում ստացավ նաև արտաքին գովազդը իր բոլոր դրսևորումներով: Այսօր կարելի է պատվիրել արտաքին գովազդ օրիգինալ և բազմազան լուծումներով: Գովազդային շուկայի մասնագետների զինանոցներում կան տպավորիչ և կրեատիվ բազմաթիվ գաղափարներ, որոնք բացի կոմերցիոն նպատակներ հետապնդելուց դարձել են նաև յուրատեսակ զարդարանքի էլեմենտներ:

Իսկ ահա Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի բնակիչները զրկված են արտաքին գովազդ պատվիրելու հնարավորությունից: Քաղաքային իշխանությունները <<Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի>> ծրագրի շրջանակներում <<Ո´չ>> են ասել ամեն տեսակ գովազդային վահանակներին, պաստառներին` համարելով, որ դրանք առաջացնում են տեսողական աղտոտվածություն:

2013 թ-ից մեր ընկերությունը զբաղվում է հեռուստածրագրերի եւ տաղավարների, համերգային և թատերական բեմերի, գովազդային վահանակների, ցուցափեղկերի և ցուցատախտակների դեկորացիաների նախագծմամբ և ներքին ու արտաքին լուսավորությամբ:

Հետաքրքիր Փաստեր

Ընտրացանկ