Ո՞ր գովազդն է աշխատում և տալիս արդյունքներ

Հասկանալու համար, որ գովազդն է աշխատում և տալիս արդյունքներ նախ և առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գովազդն առհասարակ: Գովազդն ինքնին այն գաղափարների ակտիվացնողն է, որոնք արդեն կան մարդկանց մեջ, բայց գտնվում են <<քնած>> վիճակում: Գաղափարների ակտիվացումը բերում է նրան, որ մարդկանց մոտ դրանք իրագործելու ցանկություն է առաջանում: Հետրաբար գաղափարները իրագործելու համար սկսում են պետք գալ ապրանքներ և ծառայություններ:

            Օրինակ` ուտելու ցանկությունը ակտիվացնելու համար, մարդուն պետք է ցույց տալ ախորժալի ուտեստներ, քնելու պահանջմունքը ակտիվացնելու համար, մարդուն պետք է քնելու հետ կապված տեսարաններ ու մտքեր հաղորդել, խմելու և ծարավը հագեցնելու պահանջմունքը ակտիվացնելու համար անրհաժեշտ է ցուցադրել, պատմել կամ որևէ այլ տեղեկատվական ընկալիչի հաղորդել սատիկ ծարավի զգացողություն և այն հագեցնելու բերկրանք:

            Հասկանալու համար, թե յուրաքանչյուր կոնտրետ դեպքի համար ինչպիսի՞ գովազդ է աշխատում, նախ և առաջ պետք է պարզել, թե ինչպիսի՞ պահանջմունքներ կարելի է բավարարել կոնկրետ ծառայության կամ ապրանքի մատուցման դեպքում: Կատարելով կոնկրետ թիրախային լսարանի հոգեբանական պահանջմունքների և առանձնահատկությունների ուսունասիրություն և վերլուծություն` ավելի հեշտ է դառնում դիպուկ գովազդի պատրաստումը:

            Ձեռքի տակ ունենալով համապատասխան տվյալները և արդեն ձևավորված գովազդային գաղափարը` հաջորդ քայլը այն լսարանին հասցնելու գործիքակազմի և ճանապարհների ճիշտ ընտրությունն է:

            Երբ այս քայլերն արդեն արված են մնում է ընտրել գաղափարակիրը (տեքս, վիդեո, ֆոտո, ձայն և այլն) և այն հասցնել լսարանին:

            Հետևելով այս մեթոդին դուք հեշտությամբ կարող եք գտնել ձեր հաճախորդներին, իսկ հաճախորդների քանակը անմիջականորեն կապված է գովազդային գաղափարի ճիշտ ընտրությունից և առաջխաղացման քայլերի հերթականության պահպանումից:

            Ինչպես տեսնում եք հասկանալու համար, թե գովազային ինչպիսի գաղափար կարող է արդյունավետ լինել, պետք է զբաղվեք վերլուծաբանությամբ և հոգեբանությամբ, ընդ որում, ո´չ թե ժամանակ առ ժամանակ այլ մշտապես, քանի որ մեր շուրջ փոփոխություններ կատարվում են ամեն օր: Արդյունավետ գովազդի կարևոր տարրեից է նաև նաճախականությունը, որքան հաճախակի է ձեր գովազդը հիշեցնում առաջարկվող ապրանքի կամ ծառայության մասին, այնքան հաճախակի և կայուն կլինի ձեր հաճախորդների թիվը:

2013 թ-ից մեր ընկերությունը զբաղվում է հեռուստածրագրերի եւ տաղավարների, համերգային և թատերական բեմերի, գովազդային վահանակների, ցուցափեղկերի և ցուցատախտակների դեկորացիաների նախագծմամբ և ներքին ու արտաքին լուսավորությամբ:

Հետաքրքիր Փաստեր

Ընտրացանկ